Ստեփանակերտում ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։ Օծման արարողությունից հետո կմատուցվի առաջին սուրբ պատարագը։ Արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունից: