Համացանցում հայտնվել է Հայաստանի պատմական Անի մայրաքաղաքի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը: Տուրը ներկայացրել է թուրքական 360tr.com կայքը' Թուրքիայի պատմամշակութային հուշարձանների 3D վիրտուալ տուրերի նախագծի շրջանակում' հատուկ նշելով, որ ներկայացվում է Անիի հայկական տաճարը: Մայր տաճարը 3D տարածական ծավալում ներկայացված է 9 կետից արված լուսանկարների համադրման միջոցով, որոնք խոշորացնելու կամ փոքրացնելու միջոցով հնարավոր է դառնում եկեղեցին դիտել ներսից և դրսից:

 

Անիի Մայր տաճարը' Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

 

Տաճարի 3D պատկերը կարելի է դիտել այստեղ: