Կարեն Իսախանյանը և Համլետ Հակոբյանն ազատվեցին համապատասխանաբար ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնից:

 

Այդ մասին որոնումները կառավարության' դեկտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

 

Ամենայն հավանականությամբ, կառավարության արդեն հաջորդ տարվա նիստերից մեկում կնշանակվի ՀՀ տարածքային առավարման և արտակարգ իրավիճակների միավորված նախարարության աշխատակազմի նոր ղեկավարը: