armchess.am/Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի նախավերջին, ութերորդ տուրում պարտության մատնեց մինչ այդ առջեւից ընթացող գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան): Այս հաղթանակից հետո Պետրոսյանը, վերջին տուրից առաջ, ութ հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:

Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5,5-ական, Լեւոն Բաբուջյանը եւ Մանուել Պետրոսյանը' 5-ական, Լիլիթ Գալոյանը' 4,5, Մարիա Կուրսովան' 4 միավոր:

Այսօր վերջին տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով խաղում է Վլադիմիր Օնիշչուկի հետ: