armchess.amՀայ գրոսմայստերները Դոհայում
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից' գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշեւսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) եւ Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով:
Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը' 1,5-ական, Էլինա Դանիելյանը' 1 միավոր:

Կարեն Գրիգորյանը Բարսելոնում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում սկսված մրցաշարի անդրանիկ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Ալվար Ալոնսոյին (Իսպանիա):