armchess.amՀայ գրոսմայստերները Ալ Էյնում
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը' 3,5-ական, Մարիա Կուրսովան' 3, Լիլիթ Գալոյանը 2,5 միավոր:
Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Գայոս Նիգալիձեն (Վրաստան):

Հայ շախմատիստները Գրոնինգենում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով ետ են մնում երեք առաջատարներից: Մհեր Հովհաննիսյանն ունի 2, Տիգրան Սիմոնյանը' 1 միավոր: