armchess.amՀայ գրոսմայստերները Դոհայում
2015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում սկսվելիք Տատա Սթիլ ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակեցին B մրցաշարի (ՙհավակնորդներ՚) մասնակիցների կազմը: Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սեւյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սեւյանի մրցակիցների մեջ կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին:
Հայ գրոսմայստերները Դոհայում
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված օփենում գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեցին 6-ական, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը' 5,5-ական, Գաբրիել Սարգսյանը' 5, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Էլինա Դանիելյանը' 4,5-ական միավոր:
7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Յու Յանգին (Չինաստան