armchess.amՀայ գրոսմայստերները Ալ Էյնում
ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում բոլոր ութ հայ շախմատիստները հաղթանակներ տարան:
Յոթ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարից' գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):

Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը' 4,5-ական, Մարիա Կուրսովան' 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:

Այսօր, նախավերջին ութերորդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով խաղում է առաջատարի' Գայոս Նիգալիձեի հետ:

Հայ շախմատիստները Գրոնինգենում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով ետ է մնում առաջատարից' միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոյից (Գերմանիա): Վահե Բաղդասարյանն ունի 3, Մհեր Հովհաննիսյանը' 2,5, Տիգրան Սիմոնյանը' 2 միավոր: