armchess.amԿարեն Մովսիսյանը աշխարհի վետերանների առաջնությունում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից' գրոսմայստեր Ջոն Նանից (Անգլիա):

Հայ գրոսմայստերները Բադ Վիզեում
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք կես քայլով ետ են մնում տասը առաջատարներից: