armchess.amՀայ գրոսմայստերները Ալ Էյնում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Լեւոն Բաբուջյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք կես քայլով են ետ մնում առաջատարից' գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան): Հովիկ Հայրապետյանն ունի 3,5, Արման Փաշիկյանը, Մարիա Կուրսովան' 3-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Լիլիթ Գալոյանը, Մանուել Պետրոսյանը' 2,5-ական միավոր:

Հայ շախմատիստները Գրոնինգենում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանն ունի 1,5, Մհեր Հովհաննիսյանը' 1, Տիգրան Սիմոնյանը' 0,5 միավոր: