armchess.amԱվետիք Գրիգորյանը Ֆիլիպիններում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ֆիլիպինների Քեզոն քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան) եւ Լեւան Պանցուլայայից (Վրաստան):

Հայ շախմատիստները Պավլոդարում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 100 մասնակիցների մեջ գրավեց յոթերորդ տեղը: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանի արդյունքն է 6 միավոր:
8,5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան):