armchess.amՀովհաննես Գաբուզյանը Պադովայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գրոսմայստեր Յուրի Վովկի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:
Հայ գրոսմայստերները Ալ Էյնում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տարան ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում սկսված օփենի անդրանիկ տուրում:
Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնություններում
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ավարտված Եվրոպայի կայծակնային խաղի առաջնությունում Սերգեյ Գրիգորյանցը 22 հնարավորից վաստակեց 15, Լիլիթ Մկրտչյանը' 13,5, Տիգրան Ս. Պետրոսյանը' 13 միավոր:
19 միավորով չեմպիոն դարձավ Դավիդ Նավարան (Չեխիա):
Դեկտեմբերի 20-21-ին Վրոցլավում կանցկացվի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունը: