armchess.amՀայ գրոսմայստերները Ալ Էյնում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը դեկտեմբերի 19-26-ը կմասնակցեն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվելիք օփենին:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 5 միավորով եւ լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի եւ Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է աղյուսակը:

Հովհաննես Գաբուզյանը Պադովայում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր:
4,5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա):