armchess.amՀայ գրոսմայստերները Ռեյկյավիկի մրցաշարում
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը մարտի 10-18-ը կմասնակցեն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվելիք խոշոր օփենին:

Հայ գրոսմայստերները Քափել լա Գրանդում

Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) եւ Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 552 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 6-րդ եւ 14-րդ տեղերը: Տիգրան Ղարամյանի (Ֆրանսիա) արդյունքն է 6, Եվգենյա Դոլուխանովայինը (Ուկրաինա)' 5 միավոր:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան):