armchess.amՀայ գրոսմայստերները Դոհայում
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը ունեն 3,5-ական, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը' 3-ական, Գաբրիել Սարգսյանը' 2,5 միավոր:
6 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Անիշ Գիրին (Հոլանդիա):
Կարեն Գրիգորյանը Բարսելոնում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ չորս հնարավորից վաստակել է 2 միավոր:
Աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Բալոգ Չաբան (Հունգարիա)