armchess.amԼևոն Արոնյանը Գերմանիայի թիմային առաջնությունում երկու պարտիա խաղաց' գլխավորելով «Բադեն-Բադեն» ակումբը: Նա նախ ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի (Գերմանիա) հետ, իսկ ապա պարտության մատնեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին (Բրազիլիա):
Սերգեյ Մովսիսյանը, որը նույնպես խաղում է «Բադեն-Բադեն»կազմում, հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Ուֆուկ Թունջերին (Թուրքիա) եւ գրոսմայստեր Սառա Հուլթին (Գերմանիա):

ՙԲադեն-Բադենը՚ 11 տուրից հետո 21 միավորով բունդեսլիգայում ընթանում է առաջին տեղում: