Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին գոլ է հեղինակել: Արդյունքում 26-ամյա գաբոնցին դարձավ Բունդեսլիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլ հեղինակել Գերմանիայի առաջնության մեկնարկային 6 տուրերում: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում դորտմունդցիների հարձակվողը խփել է 7 գնդակ, և առաջատար Ռոբերտ Լևանդովսկիից հետ է միայն մեկ գնդակով:

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Հոֆենհայմ» - «Բորուսիա» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Տուխելի թիմը 16 միավորով 2-րդ տեղում է: