Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև պատասխան հանդիպումը 50-րդն էր Լուիս Էնրիկեի համար կատալոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
Էնրիկեն խաղերից 42-ում հաղթանակ է տոնել, ինչն ակումբի պատմության ընթացքում լավագույն ցուցանիշն է: Երկրորդ տեղում Էլենիո Էրերան է, ով 50-ից 40 խաղում է հաղթանակ տոնել, եռյակը եզրափակում է Խոսեպ Գվարդիոլան՝ հաղթելով 50-ից 37 խաղում: