«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը 10 սեյվ է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում:
Արդյունքում ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ռեկորդ սահմանեց՝ մեկ խաղում կատարած սեյվերի քանակով. տեղեկացնում է Opta-ն:
Վերջին անգամ առնվազն 10 սեյվ Չեմպիոնների լիգայում կատարել է Իկեր Կասիլյասը՝ 2013թ-ի նոյեմբերին: