Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Էսպանյոլի» (5:1) դեմ խաղում կատարել է 125 ճշգրիտ փոխանցում (ընդհանուր փոխանցումների 95,4%-ը):
Այս ցուցանիշը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի համար ռեկորդ է:
Իսպանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի 2014/15 մրցաշրջանում ճշգրիտ փոխանցումների միջին ցուցանիշով (93,1%) առաջատար է «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսի հետ, ով երեք խաղ ավել է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Inside Spanish Football-ը: