Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ երազում է ակումբի կազմում նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը:
«Բորուսիայի» կազմում չեմպիոնական տիտղոսը նվաճելը կա և մնում է իմ գլխավոր նպատակը: Ցանկանում եմ դա ապրել «Բորուսիայում» և հասկանալ՝ ինչ է նշանակում այդ հաջողությունը Դորտմունդի համար: Դրա համար ես կներդնեմ իմ ողջ ուժերը: Համոզված եմ, որ մեր ակումբին կհաջողվի նման հաջողության հասնել: Ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշում կայացրի, քանի որ «Բորուսիան» ինձ համար լավագույն ակումբն է, իսկ Դորտմունդը՝ հարազատ քաղաքը, որտեղ ապրում է ընտանիքս: Բացի այդ, չէ՞ որ կա կյանք նաև ֆուտբոլից հետո»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Kicker-ը: