armsport.amՄյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ ցանկանում է հենց Գերմանիայի տարածքում հաղթել Չեմպիոնների լիգայի մրցաշարը.
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում:
-2012 թ.-ին մենք եզրափակչում ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Չկարողացանք հաղթել մեր իսկ քաղաքում, սակայն մենք այժմ ցանկանում ենք մրցաշարը հաղթել մեր երկրում: Այնպես որ հաջորդ տարի Չեմպիոնների լիգան իմ մեծ նպատակն է,- Նոյերի խոսքերն է մեջբերում «Süddeutschen Zeitung»-ը: