Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը ստուգում է «Վերջին սերունդ» (Letzte Generation) բնապահպանական շարժումը՝ ծայրահեղականության համար, հայտնում է Spiegel-ը։
Հրատարակության տվյալներով՝ տեղեկատվության բաց աղբյուրների ստուգումը սկսվել է ավելի քան վեց ամիս առաջ։ Եթե վարչությունը բնապահպան ակտիվիստների գործողությունները համարի ծայրահեղական, ապա իրավունք կստանա լրտեսել շարժման անդամներին։
Մարտի 7-ին հաղորդվել էր, որ բնապահպան ակտիվիստները նարնջագույն ներկ են լցրել Գերմանիայի տրանսպորտի նախարարության շենքի վրա։ «Վերջին սերնդի» չորս աջակիցներ շենք են ժամանել հրշեջ մեքենայով և ներկ են լցրել, իսկ հետո ջուր:
Մինչ այս բնապահպան ակտիվիստները ճանապարհային աշխատողների տեսքով փորձել էին Բեռլինում ճանապարհ քանդել։ Նրանք ազդանշանային ժապավենի ու ցանկապատերի օգնությամբ փակել էին երթեւեկությունը Գերմանիայի տրանսպորտի նախարարության շենքի դիմաց եւ սկսել էին քանդել Գերմանիայի տրանսպորտի նախարարության շենքի դիմացի ասֆալտը։ Նրանք նաև պաստառ էին փակցրել մեքենային, որի վրա գրված է եղել՝ «2022-ը միայն սկիզբն է»։