armsport.am/Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ իր թիմը կարող է այս մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:

«Ոչ միշտ է, որ ուժեղագույն ակումբներն են մասնակցում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին: 2005 թվականի «Լիվերպուլը» մեզ համար վառ օրինակ է: Սովորաբար, գավաթային խաղերում հնարավորություններ ունենում են բոլոր թիմերը:

«Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը» և ՊՍԺ-ն՝ թոփ մակարդակի թիմեր են, սակայն մենք նույնպես հաղթելու հնարավորություններ ունենք:

Ինքներդ եք տեսնում, որ որոշ խաղերում թիմերը ծանր վիճակում են գտնվում, սակայն կարևոր գոլ են խփում և փոխում են խաղի ընթացքը», - Մոյեսի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ արտագնա խաղ կանցկացնի «Օլիմպիակոսի» հետ: