Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այսօր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղից առաջ, նշել է.

«Ոչ ոք չի ասում, որ «Բորուսիան» մեզանից ուժեղ է, սակայն սա շատ արագ թիմ է՝ հիանալի հարձակման գծով: Մենք տանն ենք խաղում, և շատ կարևոր է գոլ խփելը, սակայն չմոռանանք, ո դորտմունդցիները շատ են գոլ հեղինակում: Նորմալ չէ, որ «Բորուսիան» այժմ Գերմանիայի առաջնությունում նման տեղ է զբաղեցնում: Համոզված եմ, որ մրցաշրջանի ավարտին նրանք կլինեն ուժեղագույնների թվում: Ամեն դեպքում Գերմանիայի առաջնությունը շատ հավասար է, եթե չհաշվենք «Բավարիային»: Մյունխենցիները կարծես այլ լիգայի թիմ լինեն»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: