armchess.amՀովհաննես Գաբուզյանը Իտալիայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 28 մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա):
Իսկ այժմ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաքում' Պադովայում սկսված օփենին: Երկու տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր եւ յոթ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վեց տուրից հետո 4 միավորով գլխավորում է աղյուսակը:
Վարուժան Հակոբյանի հաղթանակը
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆի Լոուրենս քաղաքում անցկացված մրցախաղում 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի գրոսմայստեր Խուլիո Բեքերային: