Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից թուրք ազգայնական Դողու Փերինչեքի դատապարտումը կարող է առանցքային նշանակություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: «Դողու Փերինչեքի գործով հօգուտ Հայաստանի վճիռը կարող է առանցքայի ն նշանակություն ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդանյանը:

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Դողու Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի նաև Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդդինը՝ նա ընդգծեց, որ չի ցանկանում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել այդ հանգամանքը: «Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե հոլիվուդյան բլոքբաստերի, այլ դատական լուրջ գործընթացի հետ, և այս դեպքում կարևոր է ոչ թե այն, թե ով է ներկայացնում, այլ ինչ է ներկայացվում և դա որքանով է հիմնավորված»,- նշեց Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ Ամալ Ռամզի Ալամուդդինը կկարողանա համալրել այն թիմի շա րքերը, որը մինչ այս այդ հարցում պաշտպանել է Հայաստանի շահերը:

 

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը' Ամալ Ռամզի Ալամուդդինը 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայանալիք' Փերինչեքի գործով նիստում կլինի Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը: Դատական նիստը նշանակված է հունվարի 28-ին:

 

Տիկին Քլունին հայտնի իրավաբան է, ով մասնագիտացված է միջազգային իրավունքի, քրեական օրենքի, մարդու իրավունքների և էքստրադիցիայի ոլորտում: Նա ներառված է եղել այնպիսի գործերում, ինչպիսիք են «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերը: Նա նաև աշխատել է Լիբանանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հա մար' Միջազգային քրեական դատարանի հետ: Ամալ Քլունին եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը: Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թվականին նա ամուսնացել է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվ եյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: