ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին' ժամը 13.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 և «ՈւԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ: Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Ա. Բ.-ին և ուղևոր Ե. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: