Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդլայնմանը պետք է զգուշորեն վերաբերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք առայժմ ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտեր չունենք, բայց կան մեծ թվով պետություններ, որոնց հետ համատեղ գործողություններ են անցկացվում»,- ասել է նա:
«Եթե խոսքը վերաբերում Է մեխանիկական ընդլայնմանը, այն առայժմ չկա, դրան պետք է զգուշորեն վերաբերվել»,- նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղարը եւ հավելել, որ Ուկրաինային բազմիցս առաջարկվել է անդամակցել ՀԱՊԿ-ին, եւ կազմակերպությունը մինչ այժմ պատրաստ է համագործակցել Կիեւի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: