Հայաստանի ռուսական ռազմակայանում դեկտեմբերի 27-ին նշվում Է զորախմբի կազմավորման 73-րդ տարեդարձը: Միավորման Սպայի տանը կայացած հանդիսավոր միջոցառմանը հրավիրված Էին դիվանագիտական կազմի, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության սահմանապահ ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, զինված ուժ երի, վետերանների, Գյումրիի եւ Շիրակի մարզի զինվորական կայազորի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ռուսական զորամասի զինծառայողների ընտանիքների անդամներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սպայական ժողովում հյուրերը բարեմաղթանքի խոսքեր են ասել միավորման զինվորական կոլեկտիվին եւ ռազմակայանի հրամանատարությանը հանձնել են հուշանվերներ եւ գովասանագրեր: Մարտական պատրաստության պարապմունքներում դրական եւ բարձր արդյունքների հասած զինծառայողները պարգեւատրվել են հուշանվերներով, շնորհակալագրերով եւ թանկարժեք նվերներով:

 

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել Է տոնական համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել զորամիավորման զինծառայողները, ռազմա-հայրենասիրական ակումբի կադետները, ակումբ, որի ղեկավարն Է հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով հրամանատարի օգնական վարդապետ Անդրեյը, Գյումրի քաղաքի գեղարվեստական եւ ստեղծագործական կոլեկտիվներ: