ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը 2015 թվականին պլանավորում է անցկացնել զինվորական երաժշտական անսամբլների միջազգային մրցույթ, որը համեմատելի կլինի Եվրատեսիլի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանովը:
«Մենք հիանալի ծրագիր ունենք, որի իրագործումը կսկսենք հաջորդ տարի, կարելի է ասել, որ դա կլինի Եվրատեսիլի անալոգը, բայց բանակային առանձնահատկությամբ: Մենք ցանկանում ենք Մոսկվայի բեմում միավորել առաջատար զինվորական երգի և պարի անսամբլներ ամբողջ աշխարհից»,- ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Գուբանովը պարզաբանել է, որ, ի տարբերություն մյուս հայտնի զինվորական միջազգային մրցույթի՝ «Սպասկայա բաշնյայի», զինվորական Եվրատեսիլում կներկայացվեն վոկալ և պարային համարներ:
Նա նաև հույս է հայտել, որ չնայած բարդ միջազգային իրադրությանը, բոլոր հրավիրված անսամբլները կմասնակցեն մրցույթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: