Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում մունիցիպալ տրանսպորտը կաշխատի հատուկ ռեժիմով եւ ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության պետ Պաատա Ջաչվլիանին:

 

Ամանորի գիշերը Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի տեղական ժամանակով ժամը մինչեւ 04:30-ը, իսկ ճոպանուղին՝ ժամը մինչեւ 03:00-ն:

«Մետրոպոլիտենով երթեւեկությունը ժամը 23:00-ից մինչեւ 04:30-ը կլինի անվճար, համապատասխանաբար ճոպանուղին՝ ժամը 23:00-ից մինչեւ 03:00-ն»,-լրագրողներին հայտնել Է Ջաչվլիանին:

 

Վրաստանի մայրաքաղաքում մունիցիպալ տրանսպորտը հատուկ ռեժիմով կաշխատի նաեւ Սուրբծննդյան գիշերը: