Ճավայի ծովում երկօրյա որոնումների ընթացքում չի հաջողվել հայտնաբերել նախօրյակին անհետացած AirAsia Indonesia ավիաընկերության Airbus A320-200 ինքնաթիռի հետքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտարարել Է Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան:
Ներկայում որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում Է «30 նավ եւ 15 ինքնաթիռ, սակայն այս պահին որեւԷ հավաստի բան հայտնաբերել չի հաջողվել», նրա խոսքը մեջբերել Է Detik.com նորությունների ինտերնետ-պորտալը:
Կալլայի խոսքով՝ ինքնաթիռի որոնումը ժամանակային սահմանափակումներ չի ունենա:
A-320-200-ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: