Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Քաթարի դեսպանատան վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, անհայտ անձի զինված հարձակման արդյունքում վիրավորվել է դիվանագիտական առաքելության Թուրքիայի քաղաքացի աշխատակիցը: Հարձակման այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

 

Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը, եւ ներկայում գործողություններ են իրագործվում նրան հայտնաբերելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: