Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
PKK հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը' վիրավորվել:
Վիրավոր զինվորներն ուղղաթիռով տեղափոխվել են Հաքքարի նահանգի կենտրոնական հիվանդանոց:
Նահանգում PKK զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ են սկսվել:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: