Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա և Սուրբ Ծննդի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ' Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ:
Մաղթում եմ սեր, առողջություն և առատություն ամեն հայի ընտանիքում:

Ձեզ համար թող 2015 թվականը նշանավորվի որպես վերելքների, հաջողությունների և հաղթանակների տարի:

Թող որ միասնականությունը, մեր ուժերի հանդեպ հավատը և հայի անկոտրում կամքը ուղեկցեն մեզ ամեն տարի, միշտ և ամեն տեղ:
Բարություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին: Ապրե՛ք խաղաղ, անհոգ և երջանիկ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքներով ձեր' Արթուր Աբրահամ»: