Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։

Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան մեղադրում է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։

Իրականում պատրանքային են նաև մեզսնում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։

Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձը աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք»,- գրել է իրանագետը։