Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմության համար տեղ կմնա՞, ասաց․ «Ընդդիմության տեղերը սահմանված են Սահմանադրությամբ, երկրորդ՝ այդ հարցը որոշում է ժողովուրդը: Հիմա ձեզ թվում է, որ ես նստած գծում եմ՝ սա նրան, սա՝ էն մյուսին: ժողովուրդն է որոշում, թե ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն եւ ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից: Բացի «Իմ քայլը» դաշինքից՝ մնացած բոլորը կարող են հավակնել ընդդիմության «տիտղոսին»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն բացի իրենցից, մյուս ուժերին համարում է գրպանային ընդդիմություն, Փաշինյանն արձագանքեց. «Խորհուրդ եմ տալիս իրենց՝ «գրպան» բառը զգույշ օգտագործել»: