WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսից կրած պարտությունից հետո վերադառնում է ռինգ:
Բռնցքամարտիկի հաջորդ մենամարտը նախատեսված է հուլիսի 16-ին Բեռլինում։ Աբրահամի մրցակիցը կլինի նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգը։ Այս մասին տեղեկացնում է Team Sauerland-ի ֆեյսբուքյան էջը։