Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին: Ինչպես տեղեկացնում է մարզիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Աբրահամի մրցակիցը կլինի 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Նշենք, որ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI Arena-ում: