Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:
Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):
«Վերջապես ես վերանվաճեցի WBO-ի չեմպիոնական տիտղոսը և մտադիր չեմ առաջիկայում կորցնել այն: Այնպես որ, պետք է լավ նախապատրաստվեմ Սյեկլոցայի դեմ մենամարտին»,-նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: