Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ առաջնորդության նախարարության մշակութային հարցերով տեղակալ դոկտոր Սալեհին, Սաիդ Թաղաինտը, դոկտոր Ֆերեյդունին, մշակութային աշխատանքների եւ համայնքների գլխավոր տնօրեն Ալիփուրն այցելել են Թեհրանի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալիք»-ը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը հանդիպմանը կարեւորել է Իրանում քրիստոնյաների, մասնավորապես հայերի եւ մուսուլման հայրենակիցների խաղաղ գոյակցությունը, եւ դրվատանքով խոսել այն մասին, որ Իրանի պետական այրերը միշտ բարյացակամ մոտեցում են դրսեւորել իրանահայերի նկատմամբ, ինչի արդյունքում Իրանի հայ համայնքը նշել է ազգային ու կրոնական միջոցառումները, Հայոց ցեղասպանության տարելիցները:

 

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգ սյանը շեշտել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին անհրաժեշտ է դատապարտել աշխարհում իրագործվող բոլոր ցեղասպանությունները: