«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորել է հայաստանցիների և աշխարհի եզդիների Ամանորը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Շարոյանի շնորհավորական ուղերձը.
«Սիրելի հայաստանցիներ և աշխարհի եզդիներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, ցանկանում եմ առողջություն, հաջողություն, խաղաղ և անվտանգ կյանք:
2014թ. եզդի ժողովրդի կյանքում կմնա ևս մեկ ցեղասպանություն ապրած տարի, բայց եզդի ազատամարտիկներն ազատագրեցին մեր ժողովրդի բնօրրանը Շանգալը: Հաղթեց մեր ժողովրդի դժվարությունները հաղթահարելու կամքն ու ոգին:
2015թ. թող աշխարհում ալևս ոչ մի ցեղասպանություն չլինի: Թող ճանանչվի, դատապարտվի և հատուցվի Հայոց ցեղասպանությունը: Թող մեր բանակը լինի մարտունակ և հզոր, որ երաշխավորի յուրաքանչյուրիս անվտա նգությունն ու խաղաղ կյանքը: Մենք հավատում և վստահում ենք մեր բանակին: Հավատացեք' աշխարհը օգնում է նրանց, ով ինքն իրեն է օգնում և պաշտպանում: Սկսվող Նոր տարին թող լինի մեր բոլորի լավագույն իղձերի և նպատակների իրագործման տարի, թող ամենուր հաղթեն արդարությունն ու մարդկայի լավագուն արժեքները: Աստծո օգնությունը նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ:
Աստված մեզ բոլորիս պահպան»: