Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ 2015-ը պահանջատիրության տարի է լինելու Հայաստանի համար: Լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց պատգամավորը: «Ես կարծում եմ, որ հայ քաղաքական միտքը' լինի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապե տության տարածքում, թե նաև այլ պետություններում, համապատասխան հայտեր պետք է ներկայացնի հայ ժողովրդի պահանջների վերաբերյալ: ՀՀ խորհրդարանում ես պատրաստվում եմ ներկայացնել նախագիծ, որը պետք է սպասարկի մեր պահանջները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Զարուհի Փոտանջյանը:

 

Նրա խոսքով' ցեղասպանությունից, մեծ հայրենազրկումից 100 տարի հետո պետք է գիտակցենք, որ Հայաստանի տարածքն այսքանը չէ, այլ ունենք հայրենիք, որ կորցրել ենք: «Այդ հայրենիքի վերադարձի ու այնտեղ պետականություն ստեղծելու վերաբերյալ մենք ունենք նաև պահանջ, և այդ պահանջը պետք է սպասակվի հայ ժողովրդի կողմից»,-նշեց պատգամավորը:

 

Անդրադառնալով հարցին, թե ԱԺ նախագծի պատրատման հարցում պատրաստվում է պատգամավորը համագործակցել ՀՅԴ-ի և Կիրո Մանոյանի հետ, ով վերջերս «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց հինգ կետերից բաղկացած Թուրքիային ուղղված պահանջագիրը, նա նշեց. «Կարծում եմ, որ Դաշնակցությունը, հիմնականում, սպասարկում է մեր պահանջատիրությունը և համագործակցությունը տեղի կունենա»: