Հարգելի՛ հայրենակիցներ,

 

2014 թվականը, չնայած եղած բազմաթիվ դժվարություններին և մեր պետության առջև ծառացած խնդիրներին, դարձավ նաև մեծ հաջողությունների և նվաճումների տարի։

 

Հայաստանյան ներքաղաքական դաշտում անցնող տարում ձևավորվեց քաղաքական բազմակարծություն, ինչը հետագայում էլ կնպաստի ժողովրդավարության ինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության ապահովմանը։

 

Հասարակական կյանքում շարունակվեցին նախորդ տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները. ինքնաբուխ կերպով ձևավորված հասարակական շարժումների մասնակիցները շարունակեցին պայքարել սեփական իրավունքների պաշտպանության համար՝ նվաճելով նորանոր հաղթանակներ, որոնք էլ բարձրացրեցին ժողովրդավարական արժեհամակարգով սահմանված նշաձողը։

 

Մեդիադաշտում, ի տարբերություն շատ երկրների՝ հատկապես մեր հարևան պետությունների, ոչ միայն բռնաճնշումներ չեն գործադրվել խոսքի ազատության իրավունքի վրա և չեն խոչընդոտել մեդիահարթակների գործունեությանը, այլև արձանագրվել են դրական տեղաշարժեր, ձևավորվել են նոր մեդիաթիմեր, ինչը ողջունելի փաստ է։

 

Հասարակական–քաղաքական կյանքում կրկին առանցքային դերը հատկացված էր մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու զարգացմանը, որին էր ուղղված նաև International Media Holding–ի ողջ թիմի աշխատանքը։

 

Վստահ եմ, որ 2015 թվականը լինելու է պետականության ամրապնդման և հայաստանյան հասարակական–քաղաքական կյանքում մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական բարձրագույն արժեքների ամրապնդման և զարգացման տարի։

 

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություն և մեծ հաղթանակների տարի։

 

Արման Վարդանյան

International Media Holding–ի հիմնադիր նախագահ