Թուրքիայի կառավարությունը պատրաստում է նոր օրինագիծ, որի համաձայն' երկրի վարչապետը կամ հաղորդակցության նախարարը կարող են 24 ժամով դադարեցնել համացանցի հասանելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com կայքը:
Ներկայում օրինագիծը մշակման փուլում է, ինչից հետո այն տեղափոխվելու է թուրքական մեջլիս: Դրա ընդունման պարագայում Թուրքիայի վարչապետը կամ հեռահաղորդակցության նախարարը իրավունք կստանան դադարեցնել հասանելիությունը համացանցին, եթե «ազգային անվտանգությունը և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտություն լինի»: