1,57 միլիոն յուան (256 հազար դոլար) գումարի փոխհատուցում Է ստացել այն չինացին, որը 16 տարի բանտում Է նստել դատական սխալի պատճառով: Գուանդունի նահանգի (Հարավային Չինաստան) ժողովրդական դատարանը փոխհատուցման փաստաթուղթ Է տվել Սյույ ազգանվամբ տուժած քաղաքացուն եւ նրանից պաշտոնական ներողություն խնդրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի զանգվածային լրատվամիջոցներին:

 

Սյույը երկամյա հետաձգմամբ մահապատժի Էր դատապարտվել 1998 թվականին՝ 19-ամյա աղջկա բռնաբարման եւ սպանության մեղադրանքով:

 

Ավելի ուշ դատավճիռը փոխարինվել Էր ցմահ բանտարկությամբ: Սյույը բազմիցս վճռափոխության գանգատներ Է տվել, սակայն սոսկ 2007 թվականին Է գործն ուղարկվել լրացուցիչ քննության:

 

Եվ միայն այս տարի Է դատավճիռը չեղյալ հայտարարվել՝ որպես չապացուցված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: