Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար): Գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից: Տվյալները համադրելիս ստացվում է, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար: Դժվար է, իհարկե, ենթադրել, թե կատարված որ արդյունավետ աշխատանքի դիմաց է կառավարությունը այդչափ բարձր գնահատել Սինանյանի կանտորայի գործունեությունը: Դիցուք, այսօր ապրիլի 24-ն է` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Ի՞նչ աշխատանք է կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի հարցով, որը թերևս իրենց ամենաշատն է վերաբերվում` հաշվի առնելով, որ եթե չլիներ ցեղասպանությունը՝ չէր լինի նաև հայկական սփյուռքը, որի իրավունքները պաշտպանելու, առաջ մղելու նպատակով էլ ստեղծվել է այս կառույցը: Մի կողմ դնենք ներգաղթը, որը դեռևս գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Սինանյանը հայտարարում էր, որ մեծ կապեր ունի ԱՄՆ-ում որոնք պետք է մոբիլիցազնի ի զահ Հայաստանի: Մինչ Սինանյանը մոբիլիցազնում էր իր երևակայական կապերը, ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի ջանքերի արդյունքում ի վերջո ընդունվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող հայտնի բանաձևը: Ինչին ի պատասխան` Սինանյանը հպարտորեն հայտարարեց, որ սա ևս մեկ ապտակ էր Թուրքիային: Միայն թե հասկանալի չէ՝ այդ ապտակի հետ ի՞նչ կապ ունեն Սինանյանը և իր գրասենյակը: Իր բազմաթիվ այցերի, գործուղումների ժամանակ արդյո՞ք Սինանյանը բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, քննարկե՞լ է արդյոք միջազգային կառույցների հետ այն ուղիները, որոնցով կարող ենք մեր պահանջատիրական հայտը ներկայացնել: Համաձայն կանոնադրության՝ գրասենյակի կարևորագույն խնդիրներից մեկն է համահայկական կառույցների ամրապնդումը և համահայկական խնդիրների լուծման գործում դրանց դերակատարության բարձրացումը: Անզեն աչքով էլ երևում է, որ այդ ուղղությամբ դեռ ոչինչ չի արվել, սակայն, Նոր Հայաստանում ոչինչ չանելով էլ կարելի է 174 հազար դոլարի շնորհակալության արժանանալ…
Առաջարկում ենք նաև
10/05/22 19:59
Ճապոնիան 900 հազար դոլարի ներդրում է կատարելու Հայաստանի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար
07/12/19 17:06
Չեմ պատկերացնում՝ ինչ է արվելու այդ գումարով. Գագա Ամատունին՝ Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 750 հազար դոլարի մասին
07/02/19 11:05
Նյու Յորքի դատախազությանը հետաքրքրում է Թրամփի երդմնակալության համար 900 հազար դոլարի նվիրատվությունը. CNN
21/03/15 15:25
ԻՊ-ի կազմում հանդես եկող խմբավորման հրամանատարներից մեկի գլխի համար 500 հազար դոլար պարգևավճար է նշանակված
03/01/15 15:50
16 տարի բանտում նստած չինացուն 256 հազար դոլարի փոխհատուցում են վճարել դատական սխալի համար
09/07/24 14:20
Դոլարը կրկին էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
20/06/24 09:45
«Ժողովուրդ». Հոգեբանները «գրոհել են» դատական համակարգը. մեկ տարում հոգեբանական ծառայության 10 պայմանագիր է կնքվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան