Անձնական տվյալների պաշտպանության հարցերով թուրքական վարչությունը (KVKK) հայտարարել է, որ ապրիլին տուգանել է Facebook սոցիալական ցանցին 1.65 մլն թուրքական լիրայի չափով (շուրջ 271 հազար դոլար), հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով CNN Turk-ին:
KVKK-ի տվյալներով՝ ընկերությունը թույլ է տվել անձնական տվյալների օգտագործման կանոնների խախտում, որն առնչվել է սոցցանցի ավելի քան 300 հազար թուրք օգտատերերին:
Նշվում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական սխալի հետեւանքով կողմնակի հավելվածների համար հասանելի են դարձել Facebook-ի օգտատերերի լուսանկարները: