ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքներում, Ախուրյանում մերկասառույց է: Սևանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

 

Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: